Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Բեռլինում ավարտվել է «նորմանդական քառյակի» ներկայացուցիչների հանդիպումը

Բեռլինում ավարտվել է «նորմանդական քառյակի» ներկայացուցիչների հանդիպումը
10.02.2015 | 13:08

Բեռլինում ավարտվել է ՈՒկրաինայի իրավիճակի կարգավորման հարցով չորեքշաբթի օրը կայանալիք Մինսկի գագաթնաժողովը քննարկելու նպատակով «նորմանդական քառյակի» ներկայացուցիչների հանդիպումը, որ տևել է մոտ 7 ժամ և փակ դռների հետևում: Գերմանական կողմից հանդիպմանը մասնակցել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Մարկուս Էդերերը, որին տեղական ԶԼՄ-ներն անվանում են արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի վստահված անձ: ՈՒկրաինական կողմը ներկայացրել է արտգործնախարարի տեղակալ Վադիմ Պրիստայկոն: Ռուսաստանը ներկայացրել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը: «Նորմանդական քառյակի» առաջնորդները, որի մեջ են մտնում Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և ՈՒկրաինան, պայմանավորվել են չորեքշաբթի օրը՝ փետրվարի 11-ին, Մինսկում հանդիպել:

Դիտվել է՝ 671

Մեկնաբանություններ